Seventh-Day Adventist Church

Ես Քրիստոնյա եմ Մենք բերում ենք հույս, փոփոխություն և ոգեշնչում...

Menu

Առողջ խոհանոց

Գուակամոլե
Այսուհետ «Ես Քրիստոնյա եմ» մեդիա կենտրոնը, Dr. Veggie-ի հետ համագործակցելով, ներկայացնում է բուսակերական բաղադրատոմսերի նոր հաղորդաշար: 
Այսօր ներկայացնում ենք ավոկադոյով աղցան...



Բուսակերական պաղպաղակ
Պաղպաղակ դուր է գալիս բոլորին՝ փոքրից մինչև մեծ, հատկապես ամառվա շոգին: Սովորեք մեզ հետ պատրաստել բուսակերական պաղպաղակ, որը լիովին զուրկ է վնասակար քիմիական հավելումներից և մթերքներից: Համոզված ենք, որ այն կդառնա ձեր ընտանիքի և ձեր հյուրերի ամենասիրելի և յուրահատուկ ուտեստներից մեկը:




Բանանով կանաչ կոկտեյլ
Հիմնականում կոկտեյլները պարունակում են ալկոհոլ, և միտքը բթացնող նման ըմպելիքներ պետք չէ օգտագործել: Սովորեք մեզ հետ պատրաստել առանց ալկոհոլի, միտքը պայծառեցնող ըմպելիքներ: 




Բուսակերական մայոնեզ
Դուք հավանաբար տեղյակ եք մայոնեզի վնասակարության մասին, սակայն, այն այնքան համեղ է և առանց նրա այդքան էլ հաճույքով չեք որևէ ուտեստ ուտում: Ձեզ ենք ներկայացնում բուսակերական մայոնեզ, որը չունի ոչ մի վնասակարություն և համով էլ չի զիջում սովորական մայոնեզին: Սովորեք, պատրաստեք և վայելեք...




Արմավի կոնֆետներ
Ռաֆինացված քաղցրավենիքը մարդու օրգանիզմի թշնամին է: Դրա օգտագործման հետևանքով առաջանում են այնպիսի ժամանակակից հիվանդություններ, ինչպիսին են շաքարային դիաբետը, գիրացումը, նյարդային հիվանդությունները և իմունային համակարգի թուլացումը: Այդ դեպքում ինչպես լրացնել օրգանիզմի «քաղցրի կարիքը» ինչպես շատերն են արտահայտվում: Ձեզ ենք ներկայացնում համեղ, առողջ և սննդարար տարբերակներից մեկը՝ արմավի կոնֆետներ, որից ոչ մի վնաս չկա, քանի որ լիովին բնական է: Հոգ տարեք ձեր ընտանիքի առողջ ապրելակերպի մասին: Պատրաստեք և վայելեք: Բարի ախորժակ...




Բուսակերական թթվասեր
Այսօր աշխարհում համար առաջին մարդասպանը սրտի կաթվածն է, որը ինչպես գիտեք հիմնականում առաջանում սրտանոթներում կենդանական ճարպի կուտակումից: Բանիմաց և հոգատար բժիշկները խորհուրդ են տալիս որքան հնարավոր է քիչ օգտագործել կամ ընդհանրապես հրաժարվել կենդանական ճարպից: Եթե ձեզ դուր է գալիս թթվասերը և չեք կարողանում առանց դրա ապրել, բայց ուզում եք հրաժարվել կենդանական ճարպից և խուսափել հնարավոր սրտի կաթվածից, ապա ձեզ առաջարկում ենք բուսակերական թթվասեր: Դուք այն շատ կսիրեք և այն կդառնա ձեր ընտանիքի լավագույն ճաշատեսակներից մեկը: Եղեք առողջ...




Թխած կարտոֆիլ
Մենք օգնում ենք ձեզ փոխարինել վնասակարը օգտակարով՝ միևնույն ժամանակ չկորցնելով ոչ համը, ոչ հոտը, ոչ էլ տեսքի գեղեցկությունը: Շատերն են սիրում գազօջախի վրա թավայում ձեթով լի տապակած կարտոֆիլ կամ էլ արագ պատրաստման սրճարաններում պատրաստված կարտոֆիլային ֆրի: Բայց դրանք շատ վնասակար են: Մենք ձեզ առաջարկում ենք այլ տարբերակ՝ թխած կարտոֆիլ, որի դեպքում վնասակարությունը առավելագույնս ցածրացվում է, բայց դուք ստանում եք տապակած կարտոֆիլից և ֆրիից համով, հոտով և տեսքով չտարբերվող ուտելիք: Դե ինչ, հետաքրքրե՞ց... դիտեք, պատրաստեք և վայելեք:Բարի ախորժակ...




Վարսակի կոտլետներ
Այս տեսանյութի շնորհիվ դուք կսովորեք պատրաստել վարսակի կոտլետներ, որը շատ լավ լրացում կդառնա ձեր բաղադրատոմսերին և կփոխարինի մսային կոտլետներին: Այն շատ սննդարար է, համեղ և գեղեցիկ: Փորձեք: Բարի ախորժակ...




Ելակի սոուսով կարկանդակ
Անպայման չէ կարկանդակը պարունակի 12 ձու, մարգարին, շաքարավազ և քիմիական հավելումներ, այլ այն կարող է լիովին բուսական լինել: Զարմանում եք թե ինչպե՞ս, դիտեք և կսովորեք: Եղեք առողջ...




Խորոված բանջարեղենով աղցան
Հայտնի է, որ բանջարեղենը շատ եփման արդյունքում կորցնում է իր օգտակար հատկությունների մեծ մասը, այդ իսկ պատճառով սովորեք պատրաստել աղցաններ թույլ խորոված բանջարեղենով, որպեսզի պահպանեք դրանց մեջ գոյություն ունեցող օգտակար հատկությունները և այն նպաստի ձեր առողջությանը:

esqristonyaem@gmail.com, ք. Երևան, Կոտովսկու 27, Հեռ. 098-087-097