Seventh-Day Adventist Church

Ես Քրիստոնյա եմ Մենք բերում ենք հույս, փոփոխություն և ոգեշնչում...

Menu

Նվիրատվություն

"ԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՄ" մեդիա կենտրոնը զբաղվում է բարեգործությամբ: Այն ստեղծվել մարդկանց համար, ովքեր ունեն և՛ հոգևոր, և՛ ֆիզիկական կարիքներ, որպեսզի խավարում կորած այս աշխարհում գոնե մի փոքր երջանկություն բերի մարդու կյանքում: Այն նկարահանում է բազմաոճ և հետաքրքրաշարժ տեսանյութեր, ստեղծում է անիմացիոն տեսանյութեր, գրում է կյանքին զարթոնք բերող, դրական լիցքեր հաղորդող, հոգևոր վիճակը բարձրացնող, հրատապ հոդվածներ, և այդ ամենը անվճար տրամադրում է մարդկանց: 
Այն կազմակերպում է նաև բարեգործական միջոցառումներ մանկատների, ծերանոցների, անդամալույծ և թերհաս մարդկանց համար, ինչպես նաև հասարակ ժողովրդի համար: Եվ այս ամենը նույնպես լիովին անվճար:
Այն կազմակերպում է բազմաբնույթ, հրատապ, կյանքի ամենակարևոր կողմերին վերաբերող սեմինարներ, դասախոսություններ, վեբինարներ, հանդիպումներ ևլն, հարմարավետ դահլիճներում, բնության գրկում և գրասենյակում: Այս ամենը նույնպես անվճար:
Բայց սրանք բոլորն էլ պահանջում են ահռելի ծախսեր, և "ԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՄ" մեդիա-կենտրոնը միայնակ չի կարող լուծել այս խնդիրը: Մեզ հովանավորում են տարբեր մարդիկ՝ գործարարներից մինչև թոշակառուներ, ովքեր անհանգստացած են մարդկանց ներկա վիճակով: ԴՈՒՔ նույնպես կարող եք մասնակից լինել այս ահռելի բարի գործին՝ կատարելով նվիրատվություն, և դրանով մի փոքր հույս և ուրախություն տալ որևէ մեկին: 
Դուք կարող եք չանհանգստանալ ձեր նվիրատվության ճիշտ օգտագործման համար, քանի որ ինքներդ էլ կարող եք մասնակցել բոլոր բարեգործական միջոցառումներին, տեսնել բոլոր նյութերը մեր կայքում, և երկրորդ՝ ստանալ ֆինանսական հաշվետվություն, որը մենք կուղարկենք ձեր էլեկտրոնային կամ էլ տան հասցեին:
Շնորհակալություն նվիրատվության համար:

Կատարեք նվիրատվություն ՎՏԲ Հայաստան բանկի հետևյալ հաշվեհամարների միջոցով՝
Դրամով AMD16048096589809
Դոլարով USD16048096589810
Եվրոյով EUR16048096589811
Ռուբլով RUR16048096589812

Կատարեք նվիրատվություն օնլայն հետևյալ կոճակին սեղմելով


Թող Աստված օրհնի Ձեզ

esqristonyaem@gmail.com, ք. Երևան, Կոտովսկու 27, Հեռ. 098-087-097