Seventh-Day Adventist Church

Ես Քրիստոնյա եմ Մենք բերում ենք հույս, փոփոխություն և ոգեշնչում...

Menu

Գրադարան

Այստեղ դուք կարող եք պատվիրել տարբեր բնույթի հոգևոր գրականություն և CD/DVD սկավառակներ: Պարզապես սեղմեք ձեզ դուր եկած գրականության կամ CD/DVD սկավառակի տակ գտնվող «Պատվիրել» կոճակը, որից հետո դուք կհայտնվեք մեզ հետ կապի էջը, լրացրեք համապատասխան վանդակները և նամակի մեջ գրեք թե ինչ եք ուզում պատվիրել:




Դարերի հակամարտություն
Ձեռք բերեք այս երկու մասից բաղկացած խտասկավառակը և դիտեք HD որակով, գեղեցիկ կադրերով և խաղաղեցնող երաժշտությամբ աստվածաշնչյան տեսադասընթաց: Դուք կիմանաք աստվածաշնչյան հիմնահարցերը, որոնք ձեզ կտան մեծ հոգևոր աճ, վեհ գիտելիքներ և սերտ փոխհարաբերություն մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի հետ: 
Տեսակը -  DVD խտասկավառակ
Քանակը - 2
Գինը - 500դր.

Պատվիրել






Առողջ խոհանոց

Հոգնե՞լ եք մտածելուց թե ինչ ուտելիք պետք է պատրաստեք այսօր ձեր ընատնիքի համար: Ձեզ անհրաժեշտ են նոր բաղադրատոմսե՞ր, այն էլ օգտակարն ու համեղը համատեղա՞ծ, ապա ձեռք բերեք այս խտասկավառակը, որտեղ դուք կտեսնեք 9 բուսակերական բաղադրատոմսեր՝ պատրաստված առողջությունը և բարձր ճաշակը գնահատող խոհարարների կողմից:
Տեսակը -  DVD խտասկավառակ
Քանակը - 1
Գինը - 300դր.

Պատվիրել






Ռադիոհույս

Լսեք հոգևոր կյանքին, ընտանեկան փոխհարաբերություններին, առողջ ապրելակերպին և երեխաների դաստիարակությանը նվիրված հիանալի և որակյալ ռադիոհաղորդումներ: Գումարած ձայնասկավառակի մեջ ընդգրկվել է նաև «Քայլեր դեպի Քրիստոս» բեսթսելեր գրքի ձայնագրությունը: Ունկնդրեք այն տանը, երբ կենցաղային գործերով եք զբաղված, կամ ավտոմեքենայի մեջ, երբ գնում եք աշխատանքի կամ էլ հոգևոր հանդիպումների ժամանակ:
Տեսակը - CD ձայնասկավառակ
Քանակը - 1
Գինը - 300դր.

Պատվիրել 





Դարերի Փափագը

Անկայուն ու անապահով այս աշխարհում մենք բոլորս փնտրում ենք մի ճշմարիտ ուղի, մի պատասխան մարդկային հոգու հուսահատ աղաղակին: Կա՞ արդյոք մեկը, ով կարող է մեզ տալ իսկական խաղաղություն, ամոքել մեր վշտերն ու ցավերը և բավարարել մեր էության խորը կարիքները: Դարերի փափագը այն գիրքն է որ ի զորու է պատասխանել այս հարցին:
Կազմը - հաստ
Էջերի քանակը - 643

Պատվիրել






Մեծ պայքար

Որտեղի՞ց է սկիզբ առել պայքարը բարու և չարի, արդարության և մեղքի, կյանքի ու մահվան միջև: Ովքե՞ր են այդ պայքարի մասնակիցները, և ի՞նչ տեղ է հատկացված դրանում յուրաքանչյուր մարդու: Երկիր մոլորակին ի՞նչ է սպասվում ապագայում: Ինչո՞վ կավարտվի պայքարը Աստծո և խավարի ուժերի միջև: Ահա այս հարցերի պատասխանները և ավելին կգտնեք այս գրքում:
Կազմը - հաստ
Էջերի քանակը - 617

Պատվիրել




 

Ընտանեկան երջանկության գաղտնիքները

Ի՞նչ է երջանկությունը: Այս հարցը աշխարհի չափ հին է, և ունի հազարավոր պատասխաններ: Սակայն շատ ընտանիքներին չի հաջողվում այն ձեռք բերել: Գրքում դուք չեք գտնի յուրօրինակ բաղադրատոմսեր, սակայն կիմանաք ինչպես իրագործելով աստվածաշնչյան սկզբունքները ամուսնական փոխհարաբերություններում հասնել ներդաշնակության:
Կազմը - բարակ
Էջերի քանակը - 218

Պատվիրել






Քայլեր դեպի Քրիստոս

Մեզանից ո՞վ չի ցանկանում հանգիստ և վստահ ապրել: Սակայն շատ մարդիկ ապրում են մշտական վախի և ունայնության մեջ: Հիսուս Քրիստոսը պատրաստ է ձեզ օգնել: Նա ասում է. «Ինձ մոտ եկեք ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ»: Թովմասի հետ միասին մենք պատրաստ ենք հարցնել. «Ինչպե՞ս կարող ենք ճանապարհը գիտենալ»:
Այս գրքի էջերին ցույց է տրված Աստծո մոտ տանող պարզ և հստակ ճանապարհը: Նրա հետ դուք կգտնեք խաղաղություն և հույս:
Կազմը - բարակ
Էջերի քանակը - 111

Պատվիրել





Առողջության բանալիները

Հիպերտոնիա, շաքարախտ, կաթված, քաղցկեղ, սթրես... Մարդիկ պատրաստ են իրենց ողջ միջոցները տալ, որպեսզի վերադարձնեն կորցրած առողջությունը: Բնությունն առաջարկում է լավ ինքնազգացողություն ունենալու համար ավելի պարզ և անվճար ուղիներ: Օգտագործեք դրանք և դուք կբացահայտեք ձեզ համար գեղեցկության, ներդաշնակության և երկարակեցության աշխարհը:
Կազմը - բարակ
Էջերի քանակը - 

Պատվիրել






Հրաշքներից այն կողմ

Կարո՞ղ ենք արդյոք շփվել մահացած մարդկանց հետ, ո՞վ է թաքնված հոգեհարցուկների, բախտագուշակների և անհասկանալի շատ երևույթների հետևում: Ի՞նչ է մահը, և ի՞նչ է սպասվում մահից հետո: Ո՞րն է սատանայի ամենամեծ խաբկանքը: Այս և այլ արժեքավոր հարցերի պատասխանները կստանաք այս գրքում:
Կազմը - բարակ
Էջերի քանակը - 63 

Պատվիրել







Աղոթքը կյանքի անսպառ աղբյուր

Աղոթքը հոգու շունչն է: Այն պետք է լինի մեր կյանքի անբաժան մասը: Ինչպե՞ս աղոթել և ինչպե՞ս հասնել Աստծո հետ ամենաարդյունավետ փոխհարաբերությանը աղոթքի մեջ: Այս գիրքը իսկապես պետք է լինի յուրաքանչյուր քրիստոնյայի գրադարանում:
Կազմը - բարակ
Էջերի քանակը - 87

Պատվիրել







Արարումից մինչև ջրհեղեղ

Հայաստանի բնակչության կեսից ավելին գրեթե ամեն օր տեսնում է մեր երկրի խորհրդանիշ դարձած բիբլիական վեհասքանչ Արարատ լեռը: Արդյոք շատե՞րը գիտեն, որ մարդկային նոր քաղաքակրթության սկիզբը համաշխարհային ջրհեղեղից հետո դրվել է հենց Արարատ լեռնաշխարհում:
Ինչպե՞ս է կյանքը ծագել Երկիր մոլորակի վրա, և ովքե՞ր են եղել մարդու նախածնողները:
Այս և նմանատիպ հարցերին կպատասխանի այս գիրքը:
Կազմը - բարակ
Էջերի քանակը - 74

Պատվիրել






Ընտանեկան կյանքի ձեռնարկ

Գրքի վերնագիրը ասում է ամեն բան: Այս գրքի մեջ դուք կգտնեք համարյա ամեն ինչ երջանիկ ընտանիք կազմելու կամ էլ կազմած ընտանիքը երջանիկ պահպանելու համար: Սովորեք պահպանել սերը ձեր ընտանիքում այս գրքի միջոցով:
Կազմը - բարակ
Էջերի քանակը - 

Պատվիրել



 



Հույսով դեպի ապագա

Ի՞նչ հույս ունենք մենք ապագայի հանդեպ: Հավատու՞մ ենք արդյոք, որ Հիսուս Քրիստոսը երկրորդ անգամ կգա: Իսկ ե՞րբ կլինի այդ գալուստը: Ինչպիսի՞ նշաններ են նախորդելու Քրիստոսի գալուստին: Այս հարցերի մանրամասն քննարկմանն է նվիրված այս գիրքը:
Կազմը - բարակ
Էջերի քանակը - 112

Պատվիրել



 



Վերահաս պայքար

Սույն գրքում զետեղված են հայտնի քրիստոնեական գրող, ծագումով ամերիկացի Էլեն Ուայթի «Մեծ պայքարը» գրքի վերջին գլուխները: Հեղինակը զարմանալիորեն հետաքրքիր կերպով ներկայացնում է չարի և բարու  միջև մղվող պայքարի ծագումը, ընթացքն ու վախճանը: Մեզ սպասվող ճակատագրական պայքարի հափշտակիչ տեսարաններին հաջորդում են չարի վերջը, արդարության վերջնական հաղթանակը և փրկվածների հավիտենական կյանքը Քրիստոսի արքայության մեջ:
Կազմը - բարակ
Էջերի քանակը - 175

Պատվիրել





Հիսուսի լեռան քարոզը
Գիրքը պատմում է Մատթեոս 5-ում ամփոփված Հիսուսի լեռան քարոզի և տերունական աղոթքի մեկնաբանության մասին: Ի՞նչի մասին է երազում յուրաքանչյուր մարդ: Ի՞նչ է որոնում իր ողջ կյանքի ընթացքում: Իհարկե, երջանկություն: Ո՞րն է երջանիկ կյանքի գաղտնիքը. պարզ կանոններին հետևելը: Այդ կանոնները բացահայտող Հիսուս Քրիստոսի լեռան քարոզը, մեզանից յուրաքանչյուրին ցույց կտա ճշմարիտ երջանկության ուղին:
Կազմը - բարակ
Էջերի քանակը - 121

Պատվիրել





Քրիստոսի առակները

Պատմությունը չի ճանաչում Քրիստոսին հավասար ուսուցչի: Աստվածաբանությունից հեռու մարդկանց, Նա զարմանալիորեն պարզ և խորն էր բացատրում Աստծո Արքայության սկզբունքները, բացում էր նրանց հոգևոր կյանքի էությունը: Քրիստոսը հատուկ մեթոդ ուներ, Փրկիչը սիրում էր առակներով սովորեցնել: Այդպես վարվելով Նա Իր դասերը հիշվող և տեսանելի էր դարձնում, այդպիսով նորանոր ունկնդրողների սրտեր գրավելով: Այսօր ևս մեծագույն Ուսուցչի առակները նույնքան կենդանի են հնչում և դպչում սրտին, ինչպես և երկու հազար տարի առաջ:
Կազմը - բարակ
Էջերի քանակը - 299

Պատվիրել

 



Փրկության պատմություն

Որքան մոտենում ենք վերջին օրերին, այնքան հստակորեն են մեր առաջ հայտնվում հարցականները: Ի՞նչ է սպասվում մարդկությանը: Ի՞նչ կբերի վաղվա օրը: Կա՞ արդյոք հույսի, մխիթարանքի մի շող, որից հնարավոր լինի կառչել:
«Փրկության պատմությունը» հիրավի պատերազմի պատմություն է` պատերազմ Աստծո և սատանայական ուժերի միջև: Այն ավարտվում է Աստծո հաղթանակով: Չկան այլևս ո՛չ մեղքը, ո՛չ մեղավորները. Աստծո ողջ տիեզերքը մաքուր է, և մեծ պայքարն ընդմիշտ ավարտված է:
Կազմը - բարակ
Էջերի քանակը - 369

Պատվիրել

 



Ժամանակից դեպի հավերժություն

Սույն գիրքը ապշեցուցիչ գիտական ուսումնասիրություն է մարդկության ճակատագրի վերաբերյալ` հիմնված բիբլիկան մարգարեությունների և դրանց պատմական իրականացման վրա: Հեղինակը` աստվածաբանության դոկտոր ավստրիացի Հանս Հայնցը, խորապես վերլուծելով ականավոր փիլիսոփաների և գիտնականների գաղափարները` համոզիչ կերպով ընթերցողին է ներկայացնում ապագա բախտորոշ իրադարձությունները և դրանց փառավոր վախճանը:
Կազմը - բարակ
Էջերի քանակը - 187

Պատվիրել


 



Հեղինակավոր վկայություններ շաբաթի և կիրակիի մասին

Այս գրքույկը հրատարակվել է` օգնելու բոլոր նրանց, ովքեր անկեղծորեն փափագում են իմանալ, թե Կաթոլիկ և Բողոքական ականավոր եկեղեցականները, ինչպես նաև աշխարհիկ գրողներն ինչ են ասել Աստծո օրենքի` Տասը պատվիրանների անփոփոխելիության ու արարչագործության շաբաթվա հանգստի յոթերորդ օրը փոխելու փորձերի վերաբերյալ: Այս գրքույկի մեջ տեղ են գտել առաջնորդող հարանվանությունների վկայությունները, ինչպես նաև արժանահավատ աշխարհիկ աղբյուրներից քաղված ապացույցներ, որոնք միահամուռ կերպով վկայում են, որ հավատուրացության մատնված եկեղեցին էր, որ փոխեց անփոփոխելի Աստծո սուրբ օրենքը:
Կազմը - բարակ
Էջերի քանակը - 30

Պատվիրել

esqristonyaem@gmail.com, ք. Երևան, Կոտովսկու 27, Հեռ. 098-087-097