Seventh-Day Adventist Church

Ես Քրիստոնյա եմ Մենք բերում ենք հույս, փոփոխություն և ոգեշնչում...

Menu

Առողջություն

Մրգեր՝ օգու՞տ, թե՞ վնաս
Հայտնագործություն արած չենք լինի, եթե ասենք, թե ինչքան օգտակար են մրգերը և  որքան հարուստ են վիտամիններով և հանքային նյութերով, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմի ճիշտ կենսագործունեության համար: Շատ գիտնականներ և սննդաբաններ այն կարծիքին են, որ մրգերը իրենց մեջ ունեն բոլոր սննդային տարրերը, որոնք գործնականում անհրաժեշտ են մարդուն: Այս բոլորով հանդերձ, ցավոք, մենք չգիտենք, թե ինչպես ճիշտ ուտել մրգերը: Դրանք սխալ օգտագործելու  պատճառով մենք ոչ միայն չենք ստանում այնքան կարևոր վիտամինները և միկրոտարրերը, այլ նույնիսկ վնասում ենք մեր օրգանիզմը... Կարդալ ավելին 



Հզոր բռունցք

Երբ առաջին դարերում հռոմեացիները նվաճում էին աշխարհը, բախվեցին մի փոքրիկ գյուղի, որը երկար ժամանակով կանգնեցրեց նրանց առաջխաղացումը: Հռոմեացիները ցանկացան գյուղին տիրել իրենց սիրելի եղանակով` երկարատև պաշարումով:  Այդ դեպքում զոհեր քիչ էին լինում, և սովամահության մատնված բնակիչները վաղ թե ուշ հանձնվում էին: Սակայն այս մի գյուղը հանձնվելու միտք չուներ…անցնում էին օրեր, շաբաթներ  և ամիսներ: Հռոմեացիները զարմանքի մեջ էին. գյուղը կտրված էր ողջ աշխարհից, մարդիկ մուտք չունեին ո՛չ դեպի դաշտերը, ո՛չ դեպի անասունները, և  պետք է որ  շատ արագ հանձնվեին: Սակայն  այն տպավորությունն էր, որ գյուղը ուտելիքի խնդիր կարծես թե չունի… Կարդալ ավելին   



Սնունդ և երջանկություն
Ֆրանսիացի նշանավոր սննդաբան Պիեռ Դյուկանին են պատկանում հետևյալ հիշարժան խոսքերը. «Սնունդը երջանկության տանող դռներից ընդամենը մեկն է»: Նրա առաջարկած կանոնները օգնում են ոչ միայն ձեռք բերել առողջություն, այլ նաև ունենալ հոգեկան հավասարակշռություն և երջանկության զգացում:
Կանոն 1: Շաքար:  Յուրաքանչյուրիս օրգանիզմում շրջանառում է մոտավորապես 5 լիտր արյուն: Յուրաքանչյուր լիտր արյան մեջ լուծված է 1 գրամ գլյուկոզա կամ շաքար: Այսինքն մեր մարմնում առկա է 5 գրամ գլյուկոզա: Դա կազմում է 1 թեյի գդալ... Կարդալ ավելին



Վաա՜յ Fi - 2
Հասկանալի է նաև, որ մեր օրերում պարզապես հնարավոր չէ խուսափել գիտա – տեխնիկական առաջընթացի, այսպես ասած, բարիքներից: Մենք բոլորս արդեն ստիպված օգտագործում ենք այս տեխնոլոգիաները և նույնիսկ կախվածության մեջ ենք հայտնվել: Հարկավոր է պարզապես իմանալ՝ ինչպես պաշտպանվել վնասակար հետևանքներից: Երեխաների առումով հատկապես խնդիրը հիմնավոր է:
Եվ այսպես: Իչպե՞ս պաշտպանվել ճառագայթներից... Կարդալ ավելին




Դիետան ձանձրալի՞ է
Հոգեբան Թրեյսի Մաննը վստահաբար պնդում է. «Բոլոր դիետաները միայն մի հիմնախնդիր ունեն՝ նրանք չեն աշխատում»: Այդ պատճառով էլ նա առաջարկում է հրաժարվել անբնական սահմանափակումներից և ավելի շուտ մտածել սննդի, սնվելու հետ կապված սեփական կենսաձևի, սովորությունների և այսպես կոչված ծեսերի մասին: Ներկայացնենք նրա առաջարկած մի շարք հետաքրքիր գաղափարներ, որոնք կարող են օգնել ձեզ՝ կարգավորելու ձեր առողջական վիճակը... Կարդալ ավելին 



Անմահության բույսը

18-րդ  դարի նավամատյաններում այսպիսի  հետաքրքիր պատմություն է պահպանվել: Մի ռուս ծովայինի, ով հիվանդացել էր արևադարձային տենդով, ստիպված են լինում իջեցնել նավից և թողնել Հարավային Աֆրիկայի կղզիներից մեկում: Մեկ ամիս հետո նավը դարձյալ անցնում է այդ կղզու մոտով: Ոչ մեկը հույս անգամ չուներ կենդանի տեսնելու այդ «Ռոբինզոն Կռուզոյին»: Սակայն նրանց մեծ անակընկալ էր սպասվում: Հյուծված, տանջված հիվանդի փոխարեն նրանք տեսնում են ուժով լեցուն, լիակատար առողջ մի տղամարդու... Կարդալ ավելին


Վաա՜յFi - 1

WiFi՝  անգլերեն Wireless Fidelity բառակապակցությունն է, որ թարգմանաբար նշանակում է՝ տվյալների անլար փոխանցում բարձր ճշգրտությամբ: Այս ձևով տեղի է ունեում ինֆորմացիայի կամ տեղեկատվության փոխանցում ռադիոալիքներով: Բուռն քննարկումներ, ուսումնասիրություններ և հետազոտություններ եղան WiFi-ի շուրջ: Եվ ինչպես և սպասելի էր, առաջին ահազանգը հնչեցնողները բժիշկներն էին:
Եվ այսպես: Առաջին անգամ այդ մասին աղմուկ բարձրացրեց Անգլիայի առողջապահության նախարարության ղեկավար Ուիլյամ Ստյուարտը: Նա հայտնեց, որ տեղեկություններ ունի այն մասին, որ մարդկանց մոտ առողջական փոփոխություններ են տեղի ունենում, նույնիսկ աննշան ռադիոալիքների ազդեցության տակ... Կարդալ ավելին


Վտանգավոր մոլություն

Եվ այսպես: Սուրճ: Եվրոպայում 17 – րդ դարից կիրառության մեջ մտած այս ըմպելիքի հիմնական, եթե ոչ միակ բաղկացուցիչը կոֆեինն է: Այս նյութը մտնում է նաև այլ ըմպելիքների կազմի մեջ՝ կոկա – կոլա, պեպսի – կոլա, թեյ, կակաո, մատե և այլն: 
Այս ըմպելիքի ջատագովները նշում են, որ այն բարձրացնում է տոնուսը, տրամադրությունը և աշխատունակությունը: Իսկ ահա բժշկությունը լուրջ կասկածներ ունի այդ մասին: Որովհետև բացի նրանից, որ կոֆեինը հաճախացնում է սրտի ռիթմը և բարձրացնում  արյան ճնշումը, այն պատկանում է նաև ալկալոիդների դասին: Սրանք կենսաբանորեն ակտիվ նյութեր են, որոնց մեծամասնության ազդեցությունը օրգանիզմի վրա դեռևս բավականաչափ  ուսումնասիրված չէ... Կարդալ ավելին


Կյանքը շարունակվում է. Եղեք լավատես

Բա՞րդ ժամանակներում ենք ապրում: Դա կախված է նրանից, թե ինչ տեսանկյունից ենք նայում կյանքին և դժվարին հանգամանքներին:
Հյուսիսային Կարոլինայի համալսարանի աշխատակից, սոցիալական հոգեբան, դրական հոգեբանության մասնագետ  Բարբարա Ֆրեդրիկսոնն, օրինակ, այն կարծիքին է, որ դրական հույզերը առանցքային դեր են խաղում ցնցումներին դիմագրավելու՝ մեր ընդունակության մեջ: Հոգեբանները այսպիսի փորձ, իսկ ավելի շուտ՝  հարցումներ են կատարել... Կարդալ ավելին




Դարձյալ քաղցկեղի մասին

Երիտասարդ գիտնական Դեյվիդ Սերվան
 Շրեյբերը կյանքի յուրատեսակ  ճանապարհ է անցել: Նա ընդամենը 30 տարեկան էր, երբ ախտորոշեցին գլխուղեղի չարորակ ուռուցք և այն էլ բավականին մեծ: Ուղեղի քաղցկեղը այդ փուլում համարվում է անբուժելի: Սակայն գիտնականը կարողացավ բուժվել և այդ թեմայով 2 գիրք գրեց «Բուժում» և  «Հակաքաղցկեղ»:  Նա բազմաթիվ հետազոտություններ անցկացրեց և եկավ այնպիսի հետևությունների, որոնք կարող են օգնել շատերին՝  կամ բուժվելու, կամ էլ կանխարգելելու քաղցկեղը... Կարդալ ավելին


Քաղցկեղի թաքնված թշնամին
Ամերիկացի վավերագրական գրող Էդուարդ Գրիֆֆինի գրչին է պատկանում  «Աշխարհն առանց քաղցկեղի» գիրքը: Այն մի հայտնագործության պատմություն է, որի գլխավոր հերոսը B 17-ն է: Այս նյութը ունի  նաև լաէտրիլ կամ ամիգդալին անվանումը: Եվ պարունակվում է դառը նուշի սերմերում, ծիրանի, դեղձի, սալորի, բալի և այլ  բույսերի կորիզներում: Այս նյութը մեծ չափով ոչնչացնում է քաղցկեղային բջիջները:
Այս գրքում հեղինակը գիտական վկայություններ է բերում այն մասին, որ քաղցկեղի կանխարգելումը շատ պարզ է ու հասարակ, և զարմանում է, թե ինչու է ուղղափառ կամ դասական բժշկությունը պատերազմ հայտարարել մի դեղամիջոցի, որի օգնությամբ բազմաթիվ կլինիկաներ հաջողությամբ բուժում են իրենց այցելուներին... Կարդալ ավելին


Ընդունեք ձեզ
Հոգեկան առողջությունը նույնքան կարևոր է, որքան և ֆիզիկականը: Հոգեկան – հոգևոր ներքին հիմնախնդիրները, սովորաբար, հանգեցնում են ֆիզիկական հիմնախնդիրների: Մարդկանցից, իրենցից, և ընդհանրապես կյանքից դժգոհ, ամեն ինչի վրա փնթփնթացող  մարդիկ, սովորաբար, աչքի չեն ընկնում ամուր, կայուն առողջությամբ: Նրանք դառնում են հիմնախնդիր թե՛ իրենց և թե՛ շրջապատի համար:
Ընդունել իրեն՝  նշանակում է հաշտ ընդունել սեփական գոյությունը, բոլորի հետ ապրել խաղաղ ու հանդարտաբարո, այդ թվում նաև  իր հետ: Ահա հենց սա է, որ հաճախ չի ստացվում շատ մարդկանց մոտ: Ընդհանրապես, հարկավոր է հասկանալ, որ եթե մեր կյանքում ինչ – որ բան այնպես չէ, ապա պատճառը մեծամասամբ մեր մեջ է... Կարդալ ավելին  

         

Մրսածության դեմ պայքարի բնական միջոցներ
Բազուկ
Բազուկի հյութը շատ լավ է իմունային համակարգի համար: Եթե դու ունես հարբուխ, հազ, ջերմություն, ապա փորձիր հետևյալը՝
1թ.գ. եղիսպակի (шалфей) հյութ կամ թեյ
1թ.գ. ուրցի հյութ համ թեյ
2թ.գ. կարմիր բազուկի հյութ
4թ.գ. կիտրոնի հյութ
Կարող եք քաղցրացնել 2թ.գ. մեղրով: Այս ամենը խառնել մասուրի թեյի հետ և դանդաղ ըմպել... Կարդալ ավելին



Կալցիումի թագավորը
Կալցումը (Ca) օրգանիզմի հիմնական միներալներից է: Հասուն մարդը իր մեջ պարունակում է մոտ 1200գր. կալցիում, որի 99%-ը գտնվում է ատամների և ոսկորների մեջ:
Կալցիումը անհրաժեշտ է հետևյալի համար՝
1.    Ոսկորների և ատամների ամրության​
2.    Նյարդային ազդակների փոխանցման
3.    Մկանների կծկման և թուլացման
4.    Արյան մակարդման
5.    Հորմոնների արտադրման
6.    Ֆագոցիտոզի (պրոցես, որի ժամանակ արյան հատուկ բջիջներ և...   Կարդալ ավելին




Արդյո՞ք շոկոլադը այդքան վատն է
Չկա մարդ, որ երբևէ փորձած և վայելած չլինի շոկոլադ։ Եկեք հիմա պարզենք թե իրենից ի՞նչ է իրականում ներկայացնում առաջին հայացքից անմեղ, գեղեցիկ, անվնաս թվացող այս կերակուրը։
Եկեք սկսենք քիմիական կառուցվածքից։ Շոկոլադը ստեղծում են կակաոի հատիկներից։ Կակաոն իր մեջ պարունակում է տանին։ Այն խանգարում է մեր ստամոքսում մարսողական էնզիմների արտադրմանը, որն էլ բերում է ստամոքսի խանգարման։ Այն նաև ջրազրկող է, որը բերում է փորկապուկի և մաշկի չորացմանը։
Թեոբրոմինը հիմնական քիմիկատն է շոկոլադի մեջ, որը առաջացնում է գլխացավեր, կենտրոնական նյարդային համակարգի բորբոքում, անքնություն...   Կարդալ ավելին

Լավ քնի 9 խորհուրդներ
Դու լավ քնի պակաս ունե՞ս, այդ դեպքում հետևիր այս 9 խորհուրդներին՝ բարելավելու քնիդ որակը:​
1. Կանոնավոր մարմնամարզություն կատարիր – նախընտրելի է մաքուր օդում և արևի լույսի տակ: Մարմինը ավելի լավ կհանգստանա, եթե այն լինի ակտիվ օրվա ընթացքում:
2. Երեկոյան ծանր ուտելիք մի կեր – երբ անկողնում պառկելուց հետո մարմինը դեռ շարունակում է մասողական ընթացքը, ապա դու չես ունենա պատշաճ որակի քուն:​
3. Ունեցիր քնի կանոնավոր ժամեր – ամեն օր գնա քնելու միևնույն ժամին և արթնացիր նույն ժամին, ներառյալ հանգստյան օրերը...   Կարդալ ավելին

Սրտանոթային խցանումը անշրջելի չէ
Սրտանոթային հիվանդությունները աշխարհում համար առաջին մարդասպանն են: Հայաստանում այն նույնպես առաջին տեղերում է:
Կանխարգելիչ բժշկության մասնագետները այժմ ապացուցում են, որ սրտի արյունատար անոթների խցանումը անշրջելի չէ, եթե մարդը փոխի իր ապրելակերպը:
Իսկ ինչպե՞ս կարող ենք հասնել նման արդյունքների: Դոկ. Նեյլ Նեդլին իր «Ապացուցիր դրական» գրքում ցույց է տալիս թե ինչպես հասնել այդ նպատակին գործնական ճանապարհով: Ահա առանցքային կետերի ամփոփումը...  Կարդալ ավելին

Ի՞նչ կա կոսմետիկայի մեջ, որի մասին մեզ չեն ասում

 Կոսմետիկան այն է, ինչը մենք կիրառում ենք մեր մարմնի վրա, ինչպիսին են օրինակ օճառը, ատամի մածուկը, բերանի խոռոչը լվանալու հեղուկը, շամպունը, դեզոդորանտը, սափրվելու կրեմը և դիմահարդարման տարբեր պարագաները:

ԱՄՆ-ում արդեն 20 տարի է գործում է ապրանքի պարտադիր պիտակավորման օրենքը, որպեսզի գնորդները կարողանան կարդալ, թե ինչ է պարունակում այս կամ այն ապրանքը: Իսկ մեր երկրում դա շատ հազվագյուտ ապրանքների վրա կարող ենք տեսնել, իսկ մնացածի դեպքում պիտակը կա, պարզապես պարունակության չնչին մասի մասին է գրված և գնորդը գնում է մի բան, որ մասին իրազեկված չէ...   Կարդալ ավելին

Երիտասարդ գիտնական Դեյվիդ Սերվան Շրեյբերը կյանքի յուրատեսակ  ճանապարհ է անցել: Նա ընդամենը 30 տարեկան էր, երբ ախտորոշեցին գլխուղեղի չարորակ ուռուցք և այն էլ բավականին մեծ: Ուղեղի քաղցկեղը այդ փուլում համարվում է անբուժելի: Սակայն գիտնականը կարողացավ բուժվել և այդ թեմայով 2 գիրք գրեց «Բուժում» և  «Հակաքաղցկեղ»:  Նա բազմաթիվ հետազոտություններ անցկացրեց և եկավ այնպիսի հետևությունների, որոնք կարող են օգնել շատերին՝  կամ բուժվելու, կամ էլ կանխարգելելու քաղցկեղը:Եվ այսպես: Սուրճ: Եվրոպայում 17 – րդ դարից կիրառության մեջ մտած այս ըմպելիքի հիմնական, եթե ոչ միակ բաղկացուցիչը կոֆեինն է: Այս նյութը մտնում է նաև այլ ըմպելիքների կազմի մեջ՝ կոկա – կոլա, պեպսի – կոլա, թեյ, կակաո, մատե և այլն:                                           Այս ըմպելիքի ջատագովները նշում են, որ այն բարձրացնում է տոնուսը, տրամադրությունը և աշխատունակությունը: Իսկ ահա բժշկությունը լուրջ կասկածներ ունի այդ մասին: Որովհետև բացի նրանից, որ կոֆեինը հաճախացնում է սրտի ռիթմը և բարձրացնում  արյան ճնշումը, այն պատկանում է նաև ալկալոիդների դասին: Սրանք կենսաբանորեն ակտիվ նյութեր են, որոնց մեծամասնության ազդեցությունը օրգանիզմի վրա դեռևս բավականաչափ  ուսումնասիրված չէ:
esqristonyaem@gmail.com, ք. Երևան, Կոտովսկու 27, Հեռ. 098-087-097