Seventh-Day Adventist Church

Ես Քրիստոնյա եմ Մենք բերում ենք հույս, փոփոխություն և ոգեշնչում...

Menu

Նորություններ

Դեզմոնդ Դոս. Սկզբունքային մարդ և հերոս
Տեղդրված է 21.11.16
Նոյեմբերի 21-ին տեղի ունեցավ կինոդիտում Երևան մոլ-ի կինոդահլիճում: Ֆիլմը հիմնված էր իրական պատմության վրա, որը կոչվում էր «Խղճի թելադրանքով»: Այն պատմում էր թե ինչպես մի երիտասարդ 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ գնալով բանակ հրաժարվեց մարդ սպանել, սակայն որպես զինվորական սանիտար կարողացավ մի քանի ժամվա ընթացքում միայնակ, դաժան պայքարի ժամանակ, մարտի դաշտից դուրս բերել և փրկել 75 զինվորի: Նա Յոթերորդ Օրվա Ադվենտիստների Եկեղեցու քրիստոնյա էր և հույսը դրել էր ոչ թե զենքի վրա, այլ Աստծո: Նա սկզբունքային մարդ էր, քանի որ չնայած բանակում ծաղրանքների և դատական փորձերի, նա մնաց անսասան աստվածաշնչյան սկզբունքների և 10 պատվիրանների վրա: Նա ուզում էր ցանկացած իրավիճակում հետևեր Աստծո «Մի՛ սպանիր» և «Հիշի՛ր շաբաթ օրը, այն սուրբ պահելու համար» պատվիրաններին: Արդյունքում նա պարգևատրվեց ԱՄՆ-ի նախագահ Հարի Թրումենի կողմից ազգի բարձրագույն պատվո մեդալին: 
ԵՔ մեդիա կենտրոնը հրավիրեց բոլոր մասնակիցներին անվճար դիտելու միասին այդ ֆիլմը: Մասնակիցները մոտ 110-ն էին, և բոլորը ֆիլմի վերջում լցված էին վեհ զգացմունքներով և մեծ ցանկությամբ՝ լինել նման հերոս և սկզբունքային մարդ՝ բերելով մարդկանց կյանքում մեծ դրական փոփոխություններ:
Փառք Աստծուն նման մարդկանց համար...


Ամանորյա միջոցառում

Տեղադրված է 27.12.16
Պողոս առաքյալը նշում է. «Խոսելով ձեր մեջ սաղմոսներով և օրհնություններով և հոգևոր երգերով, երգեցեք և սաղմոսեցեք ձեր սրտերում Տիրոջը։ Ամեն ժամանակ ամեն բանի համար գոհացեք Աստվածանից և Հորից՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով»։ (Եփ. 5.19-20)
Հենց այսպես էլ անցավ տարին «Ես Քրիստոնյա Եմ»-ում։ Անցնող տարվա մեջ կազմակերպվեցին բազում տոնական և անմիջական միջոցառումներ, որոնց ընթացքում հնարավորություն ունեցանք վայելելու Աստծո օրհնությունները, կիսվելու դրանցով ուրիշների հետ և փառաբանելու Աստծուն։ Առանձնահատուկ տոնական էր վերջին՝ դեկտեմբերի 27-ին կայացած միջոցառումը, որի կենտրոնական թեման Հիսուս Քրիստոսն էր։ Միջոցառմանը ներկա էին մոտ 80 մասնակիցներ, որոնք հյուր էին ինչպես Երևանից, այնպես էլ շրջակա բնակավայրերից։ Ծրագիրը բաղկացած էր գեղեցիկ երգերից, բեմադրությունից, հետաքրքիր տեղեկատվությունից, ուրախ խաղերից և նվերներից... Երևի նախկին ոչ մի միջոցառում այդքան նվերաշատ չէր եղել, որքան այս մեկը։ Բոլոր մասնակիցները ունեցան հնարավորություն միմյանց նվերներ հանձնելու և ստանալու... Մասնակիցները կամավոր ընծաներ մատուցեցին նաև «Ես Քրիստոնյա Եմ»-ին, որն այդ ընծաները կծառայեցնի բարեգործության, տեսանյութերի ստեղծման, միջոցառումների կազմակերպման և այլ գործունեության համար։


Կարաոկե-2

Տեղադրված է 06.12.15
Սույն թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ երկար սպասված «Կարաոկե-2» միջոցառումը: Այս անգամ և՛ երգող, և՛ չերգող մասնակիցները ավելի շատ էին նախորդի հետ համեմատած՝ թվով մոտ 40: Ամեն բան անցավ ուրախ մթնոլորտում: Երգերը, ինչպես աշխարահային հայտնի, խրատողական երգեր էին ընտրված, այնպես էլ հոգևոր: Վերջում նշեցինք նաև ամենափոքր մասնակցի ծծնդյան 8 ամյակը: Ստորև ֆոտոշարք  



Արշավ դեպի Վայք, Նորավանք և Ջերմուկ

Տեղադրված է 15.11.2015
Պողոս առաքյալի նամակներում հատուկ տեղ են գրավում ողջույնները ուղղված եկեղեցիներին, երբեմն նաև անհատական մարդկանց: Իրարից հեռու հավատակիցների միջև բարևներ փոխանցելու այդ հաճելի սովորությունը գործածվում է նաև այսօր, մեր՝ Ես Քրիստոնյա Եմ ստուդիայի թիմի անդամների միջև: Մեզ ողջույններ են ուղարկում ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից և աշխարհի այլ ծայրերից, ինչպես նաև Հայաստանի ներսում՝ տարբեր բնակավայրերից՝ Վանաձորից, Դիլիջանից, Գյումրիից, Կապանից, Վայքից և այլ տեղերից: Այս անգամ ջերբ բարևներից բացի Վայքից նաև ստացել էինք հրավեր՝ այնպես որ որոշեցինք այցելել մեր ընկերներին՝ անձամբ շփվելու և միասին լավ ժամանակ անց կացնելու նպատակով: Գեղեցկության գագաթնակետին հասած նոյեմբերյան աշնան ոսկեհեր ծառերը ուղեկցում էին մեզ Արարատյան դաշտավայրին քով՝ ստիպելով կրկին զմայլվել Արարչի հրաշագործ ձեռագրով: Առանձնահատուկ գեղեցիկ էր Նորավանք տանող՝ Եղեգնաձորի խրոխտ ժայռապատ ճանապարհը, որտեղ կանգ առանք՝ բնությամբ հիանալու և միասին նկարվելու: Մեր ընկերները հիանալի պատրաստություն էին տեսել և մեզ շատ լավ ընդունեցին: Երբ Աստված քո կյանքում է, երբ սիրտդ ցնծում է ուրախությամբ, երբ կարծես բնությունն էլ է մասնակցում քո փառաբանությանը, մնում է վայելել հարզատ ընկերների ներկայությունը: Ինչպիսի մեծ առավելություն ունեն քրիստոնյաները, ո՛չ ոգելից խմիչքներով, ո՛չ աշխարհիկ-ժամանցային ակումներով, ո՛չ փուչ ու անցողիկ բաներով են լցնում ժամանակն ու ստանում վայելքներ, այլ պարզ և անմիջական, անկեղծ և հոգատար միմյանց հետ շփվելով: Զրուցելուց և լավ ժամանակ անց կացնելուց հետո միասին այցելեցինք նաև Ջերմուկ: Օրհնված օր էր, շնորհակալ ենք մեր ընկերներին՝ հրավերի համար և փառք Աստծուն ամեն հնարավորություն ընձեռնելու համար…






Արշավ դեպի Ենոքավան և Հաղարծին
Տեղադրված է 10.21.2015
Մարգահովիտցիների և Ես Քրիստոնյա Եմ մեդիա կենտրոնի թիմի հերթական հանդիպում էքրսկուրսիան տեղի ունեցավ Հոկտեմբերի 18-ին, (Ենոքավան, Հաղարծին) Տավուշի մարզի գեղատեսիլ բնության գրկում։ Չնայած առավոտյան մռայլ և մառախլապատ եղանակին՝ մասնակիցների բարձր և ուրախ տրամադրությունից ստեղծվեց ջերմ մթնոլորտ, միմյանց հետ շփվելու և հաճելի ժամանակ անց կացնելու համար։ Մեր նախորդ թիմին այս անգամ միացել էին նաև երիտասարդներ՝ 
Չարենցավանից և Վանաձորից։  Հրաշալի է, երբ տարբեր բնակավայրերի երիտասարդները ունեն նման հնարավորություն՝ միմյանց հետ ծանոթանալու և ընկերանալու։  «Առաջին անգամ եմ ինձ համար նախկինում անծանոթ միջավայրում նման հոյակապ ժամանակ անց կացնում», բաժանման ժամանակ արտահայտվեց Լուսինեն։ Մեկ այլ մասնակից նշեց, -«Ես սոցցանցերում մշտապես հետևում եմ «Ես Քրիստոնյա Եմ»-ի գրառումներին, ամեն անգամ մի նոր և օգտակար նյութ եմ գտնում։ Իսկ հիմա, երբ շփվում եմ այս թիմի հետ, պարզապես չեմ կարող չնկատել պայծառ և լուսավոր հայացքները՝ բարի և մարդասեր, երանի այսպիսի մարդիկ շատ լինեին»։
«Անհամբեր սպասում ենք մեր հաջորդ հանդիպմանը»- ավելացրեց Լենան։
Փառք Աստծուն նման օրհնության համար, «Ես Քրիստոնյա Եմ» ստուդիայի թիմն էլ իր հերթին վայելեց բոլոր մասնակիցների ներկայությունը։
Աստված օրհնի բոլորին։ 




Տոնական միջոցառում

Տեղադրված է 01.07.2015
Հունիսի 28ին «Ես Քրիստոնյա եմ» մեդիա կենտրոնը Մարգահովիտ գյուղում կազմակերպեց շքեղ միջոցառում: Ծրագրում կային երգեր, երիտասարդական թեմայի քննարկում, հումորային տեսանյութի պրեմիերա, հյուրասիրություն, շաաատ խաղեր և 7 հաղթողի տրվեցին նվերներ՝ ԵՔ-ի լոգոյով բաժակներ, բրիլոկներ, առողջության գրքեր և դիսկերի կոմպլեկտներ: Մասնակիցները մոտ 70 էին: Ամեն ինչ անցավ շատ լավ և հուսով ենք դեռ կշարունակվեն հանդիպումները: Փառք Աստծուն: Շնորհակալություն բոլոր օգնող ակտիվ երիտասարդներին:
Ներքևում ֆոտոշարք՝


Էքսկուրսիա դեպի Խոր Վիրապ

Տեղադրված է 12.05.2015

Մայիսի 10-ին «Ես Քրիստոնյա եմ» մեդիա կենտրոնի անձնակազմը մի խումբ ակտիվ երիտասարդների հետ այցելեցին Խոր Վիրապ: Չնայած անձրևային եղանակին էքսկուրսիան ուրախ ստացվեց: Այնքան արժեքավոր չէր տեսարժան վայրերի դիտումը, որքան շփումը միմյանց հետ և ընկերության հաստատումը: Ստորև ներկայացնում ենք նկարներ՝


Կարաոկե միջոցառում

Տեղադրված է 05.07.2015
Յուրաքանչյուր մարդ պետք է արտահայտի իր տաղանդները, և «Ես Քրիստոնյա եմ» մեդիա կենտրոնը տվեց այդ հնարավորությունը կազմակերպելով կարաոկե երեկո: Մասնակիցները կարող էին ներակայացնել և կատակ և լուրջ երգ: Միջոցառումը անցավ բավականին հաջող և մասնակիցները մեծ հաճույքով սպասում են հաջորդին: Ստորև ֆոտոշարք՝


Հեղինակային հոգևոր երգերի երեկո 

Տեղադրված է 21.03.2014

Մարտի 15-ին ինչպես տեղեկացված էր կայացավ հեղինակային հոգևոր երգերի երեկոն: Իրենց հեղինակային երգերն էին ներկայացնում 5 հոգի՝ յուրաքանչյուրը 2 երգ: Մեր նպատակն է շատացնել հայերեն հեղինակային հոգևոր երգերը, որպեսզի հայ ազգը կարողանա լսել հայերեն լեզվով, բարձր մակարդակի, վեհ երաժշտությամբ և խորիմաստ բառերով հոգևոր երգեր:
Լավագույն եռյակի ընտրությանը մասնակցեցին ժյուրիի 5 անդամները և հանդիսատեսը: Ժյուրիի կազմում կար կոմպոզիտոր, աստվածաբան, գրականագետ, երաժշտական քննադատ և անկախ անդամ: Յուրաքանչյուրի մասնագիտական մոտեցումը մեծ ներդրում ունեցավ եռյակի ընտրության հարցում: Ընտրված երգերը կձայնագրվեն ստուդիայում և հույսով ենք մոտ ապագայում դուք կլսեք դրանք: Շնորհակալություն ենք հայտնում կատարողներին, ժյուրիին և հանդիսատեսին:
Թող Աստված փառավորվի գեղեցիկ ու վեհ երգերով...



Մարտի 8-յան տոնի առթիվ կրթական միջոցառում 
Տեղադրված է 10.03.2014
«Ես Քրիստոնյա եմ» մեդիա կենտրոնի անձնակազմը այցելեց արդեն հարազատ դարձած Մարգահովիտ գյուղի բնակիչներին: Նպատակն էր գյուղի իգական սեռի ներկայացուցիչների առօրյան երջանիկ դարձնել՝ կապված «Մայրության և գեղեցկության» տոնի հետ, ինչպես նաև կրթել տեղի երիտասարդներին և արդեն ընտանիք կազմածներին մինչամուսնական և ընտանեկան հոգեբանության մեջ: Այդ օրը ներկաները տեղեկացան ճշմարիտ սիրո և սիրահարության տարբերությունը, և թե ինչպես ճիշտ կողմնորոշվել կյանիք ընկերոջ ընտրության հարցում: Այսօր շատացել են Հայաստանում ապահարզանները, ընտանեկան բռնությունները և առանց սիրո ընտանիքները: Մեր նպատակն է տեսնել հայ ազգին երջանիկ, հայ ընտանիքներին սիրով և հարգանքով լի, հայ երիտասարդներին տեղյակ մինչամուսնական տարբեր հարցերում: 
Աղոթեք մեզ համար...



22.12.2013թ. բարեգործական նպատակներով ամանորյա միջոցառման ժամանակ հավաքված գումարների ֆինանսական հաշվետվությունը 
Տեղադրված է 27.01.2014
Այդ օրը ինչպես միջոցառման վերջում էլ հայտարարեցինք միահամուռ ուժերով հավաքվեց274,500դր և $50 ընդհանուր գումար: Այդ գումարը հավաքվեց մի նպատակով՝ օգնել Երևան քաղաքի ծարաստիճան աղքատ ընտանիքներին ամանորի նախաշեմին: Այժմ ներկայացնում ենք այդ բարեգործական աշխատանքների ժամանակ կատարված ծախսերի հաշվետվությունը:
1. Օգնել ենք 9 ընտանիքների, որոնցից ծայրաստիճան աղքատներին նվիրել ենք 1 պարկ ուտելիք և 1 պարկ քաղցրավենիք մրգերի հետ, իսկ մնացածին միայն 1 պարկ քաղցրավենիք ու մրգեր: Այդ ընտանիքներից մեկը ահավոր ցուրտ պայմաններում էր ապրում և նրանց նվիրեցինք 2 կբմ. վառելափայտ: Այդ ընտանիքներից մի երեխու օգնեցինք, որպեսզի ատամները բուժի:
2. Օգնել ենք հատուկ խնամքի կարիքներով 30 երեխաների՝ նվերներով ու քաղցրավենիքներով: 
Մեկ անգամ ևս շնորհակալություն ենք հայտնում բոլորիդ այս բարի գործի համար... Աստված թող Ձեզ առատորեն օրհնի:

Բարեգործական միջոցառում անդամալույծ երեխաների համար
Տեղադրված է 27.01.2014

Սույն թվականի հունվարի 24-ին ADRA բարեգործական կազմակերպությունը «Ես Քրիստոնյա եմ» մեդիա կենտրոնի հետ համագործակցությամբ կազմակերպեց բարեգործական միջոցառում Երևան քաղաքի հատուկ խնամքի կարիքներով երեխաների համար: Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 50 երեխա՝ իրենց ծնողների և հարազատների հետ: Նրանք բեմադրության միջոցով ծանոթացան Քրիստոսի ծննդյան պատմության հետ: Այնուհետև ծաղրածուները նրանց պարգևեցին ուրախ պահեր: Միջոցառման վերջում բոլոր երեխաները ստացան նորաոճ պայուսակներ և այլ հաճելի նվերներ:
Աննկարագրելի երջանկություն էր մեզ համար այդ երեխաների դեմքին տեսնել ջերմ ժպիտներ և գոնե երկու ժամ նրանց առօրյան սարքել ուրախ:
Ստորև բերում ենք միջոցառման տարբեր պահերը նկարագրող նկարներ՝



Սուրբ ծննդյան միջոցառում Մարգահովիտում
Տեղադրված է 13.01.2014

Հունվարի 12-ին Մարգահովիտ գյուղը նորից հյուրընկալեց "Ես Քրիստոնյա եմ" մեդիա կենտրոնի անձնակազմին: Միջոցառմանը ներկա էին ավելի քան 40 հոգի, ովքեր լսեցին հետաքրքիր սեմինար կապված ռոք երաժշտության վտանգի հետ, վայելեցին ուրախ խաղեր և հաճելի երաժշտական կատարումներ, և լսեցին հետաքրքիր փաստեր Քրիստոսի ծննդի հետ կապված: Գյուղի բնակիչները անհամբեր սպասում են հաջորդ հանդիպմանը...
Փա՜ռք Աստծուն ամեն հաճելի պահի, օրհնության և փորձառության համար:
Ստորև բերում ենք նկարներ միջոցառման տարբեր հատվածներից՝




Ամանորյա միջոցառում՝ բարեգործության նպատակով
Տեղդարված է 06.01.2014
Անցած տարվա դեկտեմբերի 22-ին, ինչպես և հայտարարել էինք, տեղի ունեցավ ամանորյա միջոցառում՝ բարեգործության նպատակով: Մենք հրավիրել էինք մեր բոլոր ընկերներին, ովքեր լցված են ուրիշներին օգնության ցանկությամբ: Մասնակիցները թվով 175-ն էին: Միջոցառումը անցավ ջերմ մթնոլորտում և մասնակիցները վայելեցին հետաքրքիր ծրագիրը: Միջոցառման ընթացքում միահամուռ ուժերով կատարվեց 274000դր և $50 նվիրատվություն: Ամբողջ հասույթը նվիրվելու է ծայրահեղ անապահով ընտանիքներին օգնելու համար: Բարեգործության մանրամասները և ֆինանսական հաշվետվությունը կարող եք տեսնել մեր կայքում հաջորդ հոդվածներից մեկի ժամանակ: Ստորև բերում ենք նկարներ, որոնք կլուսաբանեն միջոցառման տարբեր հատվածներ:



«Մեդիա մոլորություն» սեմինարը Մարգահովիտում
Տեղադրված է 28.10.2013
2013թ.-ի հոկտեմբերի 27-ին Հայաստանի մեծագույն գյուղերից մեկում «Ես Քրիստոնյա եմ» ստուդիան կազմակերպեց սեմինար կապված մեդիա աշխարհի մոլորության հետ: Մասնակիցները թվով 35 հոգի էին, տարբեր տարիքի, որոնք տեղեկացան հեռուստատեսության և վիդեո խաղերի վնասակարությունների մասին և սովորեցին, թե ինչպես ավելի արդյունավետ օգտագործեն թանկարժեք ժամանակը: Մասնակիցներին շատ դուր եկավ սեմինարը: Նրանք խոստովանեցին, որ իրենց համար այդ ամենը նորություն էր և կփորձեն կիրառել իրենց կյանքում: Նրանք անհամբեր սպասում են հաջորդ նմանատիպ հանդիպմանը: Այսօր տեղեկացանք, որ երեխաները գնալով տուն դեն են նետել իրենց տան վիդեո խաղերը և փորձել են ժամանակը այլ կերպ կազմակերպել:
Մեր նպատակն է ոչ թե անել որևէ բան պարզապես անելու համար, ինչպես շատերն են անում, այլ որպեսզի հասնենք արդյունքների, տեսնենք ավելի բարեկարգ, բարոյական, կրթված և հոգևոր հասարակություն: Ստորև բերում ենք որոշ մասնակիցների նկարները և իրենց ձեռքով գրած կարծիքները մեր գործունեության մասին:

esqristonyaem@gmail.com, ք. Երևան, Կոտովսկու 27, Հեռ. 098-087-097